Սլայդ համակարգեր
Սլայդ համակարգերը լինում են՝
●Մետաղապլաստե սլայդ համակարգեր
●Ալյումինե սլայդ համակարգեր
● Ապակյա սլայդ համակարգեր:
Սահող ալյումինե դռներ
Սահող (գլորուն) ալյումինե դռները լայնորեն կիրառվում են ինչպես բնակելի, այնպես էլ կոմերցիոն տարածքներում՝ իրենց հարմարավետության, դիզայնի և տարածք խնայելու հատկությունների շնորհիվ։ Դրանք շարժվում են հատուկ ռելսերի (գլորիկների) վրա՝ առանց լրացուցիչ տարածք զբաղեցնելու դռան բացվելիս։
Առավելությունները
● Տարածք խնայողություն – Հիանալի լուծում է փոքր տարածքների համար, քանի որ դուռը չի բացվում դեպի ներս կամ դուրս։
● Ժամանակակից դիզայն – Հնարավորություն է տալիս ստեղծել մինիմալիստական ու նորաձև ինտերիեր։
● Հեշտ օգտագործում – Հատուկ մեխանիզմների շնորհիվ բացվում և փակվում են սահուն, չեն պահանջում մեծ ուժ։
● Բարձր դիմացկունություն – Ալյումինը չի ժանգոտվում, դիմացկուն է խոնավության և արևի ճառագայթների նկատմամբ։
● Տարբեր ապակեպատման տարբերակներ – Կարող են լինել պարզ, թափանցիկ, փայլատ կամ հայելային ապակիներով
Որտեղ են կիրառվում սահող ալյումինե դռները?
● Բնակելի տներ և բնակարաններ (միջանցքներ, պատշգամբներ, խոհանոց-սրահ անցումներ)
● Հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ
● Առևտրային և գրասենյակային տարածքներ
● Մեծ վիտրաժային ապակեպատումներ այգիների կամ բացօթյա տարածքների համար