Ալյուկոբոնդ երեսպատում
Ալյուկոբոնդը երեսպատման համար նախատեսված ալյումինե կոմպոզիտ վահանակներ են:
Վերջիններս վաղուց առաջատար դիրք են գրավել շուկայում:Այն թեթև է ,երկարակյաց,ճկուն և 3-րդ մակարդակի հրդեհակայուն:Այս հատկանիշներն են ,որ ալյուկոբոնդներին դարձնում են անփոխարինելի:Ալյուկոբոնդերի շնորհիվ ճարտարապետները կարողանում են իրագործել նույնիսկ ամենաբարդ և համարձակ լուծումները :Ալյուկոբոնդը իրենից ներկայացնում է երեսպատման նյութ ՝կազմված ալյումինե բազմաշերտ վահանակներից:
Ալյուկոբոնդի հատկանիշներն են՝
- Մինչև 50 տարվա երկարակեցություն
- թեթև քաշ,որը զգալիորեն նվազեցնում է հիմքի վրա ճնշումը
- Բարձր դիմադրություն ցանկացած մեխանիկական ազդեցությունների և մթնոլորտային երևույթների նկատմամբ
- Ջերմադիմացկունություն
- Հրդեհակայունություն
- Մատերիալի ճկունություն,որի արդյունքում ձևավորվում են տարբեր ճարտարապետական ձևեր
- Ալյուկոբոնդ վահանակների հասանելիություն տարբեր գույներով:
Ալյուկոբոնդի կիրառումը չի սահմանափակվում միայն ֆասադի երեսպատումով:Շատերը օգտագործում են ալյուկոբոնդները որպես դեկորատիվ ձևավորում շենքի ցանկացած առանձին մասերի համար:Ալյուկոբոնդները շատ ճկեւն են,որի շնորհիվ կարող են կիրառվել որպես ավտոտնակի փաթեթավորվող դարպաս: