Արտաքին ֆասադային համակարգեր

Ապակյա արտաքին ֆասադային համակարգերը շինությանը հաղորդում են ժամանակակից գրավչություն:
Ապակյա ֆասադներն ունեն շատ հարուստ արտաքին տեսք:
Պարզեցված մոնտաժային տեխնոլոգիաների կիրառումը տեխնիկական շատ առավելությունների հետ համադրելով՝ դրանց տեղադրումը դարձնում են շատ ավելի շահավետ:
Տեղադրելով ժամանակակից ապակեպատման համակարգեր գրասենյակների, բիզնես կենտրոնների և այլ շենքերի վրա՝ ընդգծում եք տվյալ կառույցի առանձնահատկությունն ու հեղինակությունը:
«Ալտեք» ընկերությունը բարձր մասնագիտական մակարդակով իրականացնում է ապակեպատման համակարգերի նախագծում և տեղադրում՝ սպայդերային, կառուցվածքային, ալյումինե կալպակային տեսակներով:
Շենքը, որի առաջնամասը պատված է ապակիով, միշտ շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան շատերին ծանոթ «բետոնե տուփը»
Սպայդերային ապակեպատում
Սպայդերային ապակեպատումը կիսաթափանցիկ ֆասադային համակարգ է, որի մեջ ապակյա տարրերը տեղադրվում են օժանդակ կառույցների վրա՝ օգտագործելով համընդհանուր ամրացումներ պողպատի համաձուլվածքից դետալների միջոցով: Այս դետալները կցվում են օժանդակ մասին հատուկ հավաքովի տարրերի` խարիսխների կամ պտուտակների միջոցով: Այս դեպքում բոլոր ամրացումները մնում են ներսից, ուստի դրսից դիտողը շենքն ընկալվում է որպես մեկ, հարթ ապակյա մակերես
Սպայդերային ապակեպատման հիմնական տարբերությունը թափանցիկ կառուցվածքների այլ տեսակներից պանելների միջև կրող փեղկերի բացակայությունն է, քանի որ դրանց ֆիքսումը կատարվում է հատուկ հարմարանքներով:
Այս ֆիքսող մասնիկների բազմատեսակ ձևերը և չափերը թույլ են տալիս ընտրել մոդել, որը կհամապատասխանի անհրաժեշտ հաշվարկային բեռնավորմանը և պատվիրատուի դեկորատիվ ձևավորման ցանկություններին:
Կառուցվածքային ապակեպատու
Ֆասադի կառուցվածքային ապակեպատումը ապակու շերտերի ամրացման նորագույն տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս ստեղծել ապակու մեկ ամբողջական մակերես առանց տեսանելի սեղմման տարրերի:
Այս տեխնոլոգիան ճարտարապետներին թույլ է տալիս առավել բարդ նախագծերը իրականություն դարձնել: Կառուցվածքային ապակեպատմամբ ցանկացած շենք էլեգանտ և նորաձև տեսք է ստանում:
Կառուցվածքային ապակեպատման շնորհիվ մեծ քանակությամբ արևի լույս է տարածք ներթափանցում
Ալյումինե կալպակային ապակեպատում
Ֆասադային ապակեպատման այս համակարգը կազմված է ուղղահայաց և հորիզոնական մետաղ կրող կարկասից և որպես ամրակցման մասեր՝ ալյումինե պրոֆիլներից։
Համակարգն իրենից ներկայացնում է շինության առջևի հատվածի ծածկված կառույց, որը բաղկացած է մետաղական փոխուղղահայաց դարակաշարերից, իսկ դրանց արանքներում ընկած դատարկ հատվածները պատված են կիսաթափանցիկ ապակյա շերտերով։
Այս համակարգի խաչաձև հատվածները ձևավորվում են՝ օգտագործելով ուղղահայաց պրոֆիլներ, որոնց վրա կցվում են հորիզոնականները՝ առաջացնելով խաչմերուկներ: Ապակյա շերտերը խաչմերուկների արանքներում ամրացնելը իրականացվում է սեղմիչ տախտակների միջոցով, որի վրա այնուհետև տեղադրվում են դեկորատիվ ծածկոցներ: