30 հուլիս 2020
Ապակյա հատակներ
Ապակյա հատակները կարող են զարդարել ցանկացած սենյակ: Ապակյա հատակները մեծ պահանջարկ ունեն զվարճանքի վայրերի, առևտրի կենտրոնների, ինչպես նաև բնակելի տարածքների նախագծման մեջ:
Ապակյա հատակները պատրաստված են նաև ծայրահեղ դիմացկուն, անվտանգ ապակուց, որը կարող է դիմակայել ծանր բեռներին: Ապակին դրվում է երկարակյաց մետաղից պատրաստված հատուկ շրջանակի վրա:
30 հուլիս 2020
Ապակյա ծածկեր
Ժամանակակից ճարտարապետության մեջ ապակյա տանիքները ավելի ու ավելի մեծ ուշադրություն են գրավում` շնորհիվ եզակի էֆեկտների և հնարավորությունների, որոնք կիրառվում են նոր շենքերի, սեփական տների շինարարության մեջ:
Մշակված ապակու ժամանակակից տեսակները թույլ են տալիս ընդլայնել ծածկերի կիրառումը տանիքածածկման կառույցների ստեղծման գործում:
30 հուլիս 2020
Ապակյա միջնորմեր
Տարածությունն ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով այժմ օգտագործվում են ապակյա միջնապատերը:
Ապակե միջնորմներն ավելի հաճախ օգտագործվում են բնակելի տարածքներում: Այս կոնստրուկցիաներն այսօր դիզայնի և անվտանգության տեսանկյունից կատարյալ են, քանի որ պատրաստվում են անվտանգ թրծած ապակուց։
Անշարժ միջնորմները ձևավորում են անշարժ պատ: Դրանք օգտագործվում են սենյակները հատվածների բաժանելու համար:
30 հուլիս 2020
Ապակյա լոգախցիկներ
Ապակյա լոգախցիկները հարմարավետ են և ավելի քիչ տեղ են զբաղեցնում, քան հասարակ վաննաները:
Լոգախցիկները լինում են բաց և փակ: Բաց լոգախցիկների վերնամասում չկա առաստաղ, լոգախցիկը փակ է միայն մի կողմից, իսկ փակ լոգախցիկը բոլոր չորս կողմերից փակ տարածք է:
27 հուլիս 2020
Ապակյա կոնստրուկցիաներ
Ապակյա դռները ժամանակակից լուծում են հանդիսանում ցանկացած ինտերիերի համար: Ապակյա դռները թեթև են, թափանցիկ, հեշտությամբ տեղադրվում են բնակելի շենքերում, առևտրի կենտրոններում, գրասենյակներում, հիվանդանոցներում և այլուր:
Դրանք կիրառվում են ոչ միայն որպես սենյակի դուռ, այլ նաև նախատեսված են զգեստապահարանի, լոգախցիկի, պատշգամբի և այն ամենի համար, ինչին դուռ է հարկավոր: