30 հուլիս 2020
Ապակյա միջնորմեր
Տարածությունն ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով այժմ օգտագործվում են ապակյա միջնապատերը:
Ապակե միջնորմներն ավելի հաճախ օգտագործվում են բնակելի տարածքներում: Այս կոնստրուկցիաներն այսօր դիզայնի և անվտանգության տեսանկյունից կատարյալ են, քանի որ պատրաստվում են անվտանգ թրծած ապակուց։
Անշարժ միջնորմները ձևավորում են անշարժ պատ: Դրանք օգտագործվում են սենյակները հատվածների բաժանելու համար:
Դա իդեալական եղանակ է, երբ ցանկանում ես փաստացի և տեսողական կերպով ընդլայնել մեկ սենյակը մեկ ուրիշ սենյակի հաշվին, կամ միացնել ու անջատել հյուրասենյակն ու խոհանոցը, որը նաև իդեալական տարբերակ է սենյակը ձայներից և հոտերից զերծ պահելոււ համար:
Եթե միջնորմը պատրաստված է ներկված կամ անթափանց ապակուց, ապա այն պատնեշ է ստեղծում նաև տեսողական պատկերների համար, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ այլ սենյակներից տվյալ սենյակ լույսի ներթափանցմանը:
Մենք արտադրում ենք տարբեր չափերի և ոճերի ապակե միջնորմեր: Մեր փորձառու մասնագետները իրականացնում են խորդհրդատվություն, նախագծում և տեղադրում միջնորմներ գրասենյակներում, առևտրի կենտրոններում, բնակելի տարածքներում և այլուր: